Կրեմլում չեն բացառել մինչև տարեվերջ ԱՊՀ գագաթաժողովի անցկացումը

16:30     7 դեկտեմբերի, 2022

Կա մինչև տարեվերջ ԱՊՀ գագաթաժողով անցկացնելու գաղափար, և երբ կավարտվեն բոլոր պայմանավորվածությունները, համապատասխան հայտարարություն կարվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նախատոնական նման հանդիպման անցկացման գաղափարներ կան։ Երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,-ասել է նա՝ պատասխանելով ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովը կազմակերպելու գաղափարի մասին հարցին։


© armedia.am