Թեհրանն ու Մոսկվան շուտով կստորագրեն համապարփակ համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք շուտով երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կստորագրենք երկարաժամկետ համապարփակ համաձայնագիր»,- ասել է դեսպանը։
Միաժամանակ դիվանագետը չի նշել փաստաթղթի ստորագրման տեղն ու ժամկետը։