Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Մոսկվայում, հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից։
«2022 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա ՇՀԿ անդամ և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Օրակարգի համաձայն՝ կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։