ԱՄՆ-ն և ՌԴ-ն փոխանակեցին բանտարկյալներ Բրիտնի Գրեյներին ու Վիկտոր Բուտին և պաշտոնապես ներում շնորհեցին նրանց

18:17     8 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները փոխանակեցին բանտարկյալներ Վիկտոր Բուտին և Բրիտնի Գրեյներին և պաշտոնապես ներում շնորհեցին նրանց, հաղորդում է Tert.am-ը։

Սա նշանակում է, որ նրանք պարտավոր չեն իրենց պատժի մնացած մասը կրել հայրենիքում, նրանց թույլատրվում է  ազատ տեղաշարժվել:

Այս մասին ասել է ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը Տատյանա Մոսկալկովան:


© armedia.am