Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում սպասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Տեղեկացնեմ, որ ձևավորված ավանդույթի համաձայն, դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական, ընկերական հանդիպումը»,- ասել է նա: