Մի խումբ պատգամավորներ՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, օրինագիծ են ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն մինչև ցմահ ազատազրկում դիվերսիոն գործողություններին մեղսակցության համար, ասվում է հինգշաբթի օրը Պետդումայի էլեկտրոնային բազայում տեղադրված փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այն անձինք, որոնք կօժանդակեն, կդրդեն և կֆինանսավորեն դիվերսիոն գործողությունները, կենթարկվեն քրեական պատասխանատվության։Բացի այդ, քրեական հանցագործություն է դառնալու դիվերսիա կատարելու նախապատրաստումը և դիվերսիա իրականացնելու նպատակով հանցավոր խմբերի ստեղծումը։