Կարևոր առանձնահատկություն է բյուջեում այլ ծախսերի մասով առաջնահերթությունների բաշխման հարցը։ Օրինակ, «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» հոդվածի գծով ծախսերի աճը կազմելու է ավելի քան 18 %, որը գերազանցում է, օրինակ, սոցիալական ծախսերի հավելաճը։ Սա այն դեպքում, երբ չնայած 2022թ․-ի մակրոտնտեսական բարձր ցուցանիշներին, սոցիալական դրությունը մտահոգիչ է: