ԱԺ չորս պատգամավորներ կմեկնեն Մոսկվա

19:01     9 դեկտեմբերի, 2022

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 13-16-ը կգործուղվեն Մոսկվա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի կարգադրությունից:

Կարգադրության մեջ նշվում է, որ պատգամավորները մասնակցելու են ՌԴ  Պետական դումայի կողմից կազմակերպված «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին:


© armedia.am