Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները առաջիկա երկու տարում պետք է ստեղծեն գազի միասնական շուկա, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկայում, մոտակա մի քանի տարիներին, մենք պետք է կյանքի կոչենք ավելի վաղ ձևակերպված մեր պայմանավորվածությունները, այն է՝ հասնել գազի միասնական շուկայի [ԵԱՏՄ-ում] ստեղծմանը, առաջիկա երկու տարիների ընթացքում ձևավորել դրա հետ կապված աշխատանքի սկզբունքները և անցնել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական իրականացմանը, սա նույնպես չափազանց կարևոր է»,- ասել է նա։