ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինայի հարցը

22:31     9 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինայի թեման։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պետդեպարտամենտից:

Ինչպես ուրբաթ օրը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում վիզային հարցերի շուրջ հանդիպում են անցկացրել համապատասխան գերատեսչությունների մակարդակով։

«Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում է կամ գտնվել է Ստամբուլում՝ հանդիպելու ռուս գործընկերներին՝ երկկողմ հարցերի նեղ շրջանակ քննարկելու», - հայտնել է պաշտոնյան։

Նա ավելացրել է, որ Պետդեպարտամենտը չի մեկնաբանում  մասնավոր դիվանագիտական ​​բանակցությունները։

 


© armedia.am