Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմակերպած «Լույս թունելի վերջում» քննարկումների հարթակի հերթական միջոցառումը:
Միջոցառման բանախոսներն են՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, իրավաբան, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Հայրապետյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, Հանուն Արցախի շարժման համակարգող Արմեն Պետրոսյանը և վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Պանելային քննարկման մեկնարկը՝ 11:00:
Քննարկմանը կհաջորդի (13:30) Կարեն Բեքարյանի «Ճոճանակ» գրքի շնորհանդեսը: