Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկու երկրների առևտրի և էներգետիկ նախագծերի ռեկորդային աճը, հացահատիկի գործարքը և սիրիական կարգավորումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մանրամասն քննարկվել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես, առաջնորդներն ընդգծել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային աճը։ Շեշտը դրվել է էներգետիկ համատեղ նախագծերի առանձնահատուկ նշանակության վրա, առաջին հերթին, գազի արդյունաբերության ոլորտում։ Հաշվի առնելով Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները՝ իրականացված «Գազպրոմ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի կողմից, շարունակվել է մտքերի փոխանակումը Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույց ստեղծելու նախաձեռնության շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։