Էրդողանը հայտնել է, որ Անկարան մարդասիրական օգնություն կտրամադրի Կիևին՝ «ծանր ձմեռը» հաղթահարելու համար

09:02     12 դեկտեմբերի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Անկարան մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային գալիք ծանր ձմեռը հաղթահարելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին  բանակցությունների արդյունքներով հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։

«Նախագահ Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ [Թուրքիան] կշարունակի աշխատանքներն Ուկրաինայի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելու համար գալիք ձմռան դժվարին ամիսներին»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները։


© armedia.am