Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Անկարան մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային գալիք ծանր ձմեռը հաղթահարելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին բանակցությունների արդյունքներով հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
«Նախագահ Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ [Թուրքիան] կշարունակի աշխատանքներն Ուկրաինայի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելու համար գալիք ձմռան դժվարին ամիսներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները։