Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հուսով ենք, որ երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է Վենբինը։