Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ հանդիպեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, այնուհետև՝ պաշտպանության նախարարները, որից հետո էլ արտգործնախարարները։ Այս քննարկումների արդյունքում հնարավոր կլինի խոսել առաջնորդների հանդիպման մասին։ Ես դա առաջարկեցի պարոն Պուտինին, և նա դրականորեն ընդունեց նախաձեռնությունը ։Սա կնշանակի մի շարք բանակցությունների սկիզբ», - ասել է նա: