Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հանգուցալուծել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի շուրջ ստաղծված լարվածությունը, փոխանցում էՍպուտնիկ Արմենիան:
«Ես մտահոգված եմ Հարավային Կովկասում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով, հատկապես մտահոգված եմ բնակչության ծանր հումանիտար պայմաններով, որոնք էլ ավելի են վատթարանալու ձմեռային սեզոնին»,- ասել է Հռոմի պապը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
Նա խնդրել է բոլոր ներգրավված կողմերին ջանքեր գործադրել ի շահ ժողովրդի խաղաղ լուծումներ գտնելու համար։
«Եկեք աղոթենք խաղաղության համար, և թող էլ բռնություն չլինի, թող սոցիալական և քաղաքական ճգնաժամը գնա խաղաղության ճանապարհով»,- ասել է պոնտիֆիկոսը։