Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շատ կարևոր է, բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։
«Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարևոր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել։ Իհարկե, մեզ համար նշում ենք ոչ հեշտ պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց և հումանիտար բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Անթույլատրելի է հումանիտար աղետը»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը։