Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններն իմաստ չունեն ստեղծված իրավիճակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ռուսաստանի կողմից հրադադարի ցանկացած միակողմանի կոչ բացարձակապես անիմաստ է ներկա համատեքստում։ Կարծում եմ՝ այն կեղծ կոչ կլինի։ Սա կօգտագործվի Ռուսաստանի կողմից իր զորքերը վերախմբավորելու և ուժեղացնելու համար: Քանի դեռ նրանք զորքերը դուրս չեն բերել նվաճված տարածքներից, իրական բանակցություններ չեն կարող լինել»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։