Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է ՇՄ Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:
«Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»,-ասված է հողորդագրության մեջ: