Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ NEWS.am-ի փոխանցմամբ այս տեղեկությունը հաստատել է վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է երկկողմ կամ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Դեռևս նման օրակարգ չկա»։