Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Aysor.am-ը։
«Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ», - ասաց նա։
«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են ու կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները», - նշեց վարչապետը։