ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը դե ֆակտո չի կատարում Լաչինի միջանցքը վերահսկելու իր պարտավորությունները։
«Ես կարող եմ հակառակն ասել, ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«Քայլեր են ձեռնարկվում, աշխատանքներ են տարվում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Նրանց համար, ովքեր չգիտեն կամ առաջնորդվում են քաղաքական հայտարարություններով, հիշեցնեմ, որ մինչ այս մեկ անգամ չէ, որ եղել են սրացումներ, և եղել են խնդիրներ, և կողմերը մեղադրել են միմյանց, և ռուս խաղաղապահներն ամեն ինչ արել են իրավիճակը կայունացնելու համար. դա նրանց մոտ ստացվել: Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում»,- ասել է Զախարովան։