Երևանում դեկտեմբերի 23-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Օրակարգում ընդհանուր առմամբ 7 հարց է. դրանցից 6-ը քննարկվելու է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Դրանց թվում են Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և այլն, փոխանցում է news.am-ը։