ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման նպատակով

17:23     23 դեկտեմբերի, 2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։

2022թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար հետևյալ մասնագիտացումներից մեկով.

  1. մեքենայական ուսուցում,
  2. տվյալների ճարտարագիտություն,
  3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև 2023թ-ի հունվարի 10-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 128:


© armedia.am