ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում նա ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում և մտահոգություն հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումները, «հացահատիկային համաձայնագրի» իրականացումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, F-16-երի գնումների գործընթացը։ Քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,-ասվում է հաղորդագրության մեջ: