Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կարող են միմյանց հետ զրուցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ֆորմալ առումով մենք եռակողմ հանդիպում չենք նախատեսել, սակայն կուլիսներում նրանք հնարավորություն կունենան զրուցել միմյանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։