Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սև ծովում` Թուրքիայի տարածքային ջրերում, բնական գազի պաշարներն աճել են մինչև 710 միլիարդ խորանարդ մետր և գնահատվում են 1 տրիլիոն դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր հորատող «Ֆաթիհ» նավը ջրի տակ 3023 մետր խորության վրա հայտնաբերել է 58 միլիարդ խորանարդ մետր գազ: Մեր գազի հանքավայրերի ընդհանուր պաշարները նոր հորի հետ միասին ավելացել են 170 միլիարդ խորանարդ մետրով` հասնելով մինչև 710 մլրդ խմ. մ: Դրանք գնահատվում են 1 տրիլիոն դոլար»,- կառավարության նիստից հետո ասել է Էրդողանը։