ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լաչինի միջանցքի հարցը երկխոսության միջոցով՝ հարգելով մարդու իրավունքները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). Կոչ ենք անում կողմերին լուծել չլուծված խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից»,- նշված է հայտարարությունում: