Արայիկ Հարությունյանն ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

12:59     28 դեկտեմբերի, 2022

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիները:


© armedia.am