Բելառուսի փոխարտգործնախարար Իգոր Նազարուկը հայտարարել է, որ Կիևը միակողմանիորեն խզում է հարաբերությունները Մինսկի հետ։
«Ուկրաինայի ղեկավարությունը սխալ ճանապարհ է ընտրել։ Սա ուղղություն է, որը մեր հարաբերությունները տանում է դեպի վատթարացում, դեպի մեր իրավական դաշտի խաթարում։ Բելառուսը միշտ եղել է եվրոպական անվտանգության քարտեզի հիմնական տարրը։ Մինսկը բազմիցս առաջարկել և կատարել է բանակցությունների վայրի ազնիվ առաքելությունը՝ շատ լուրջ կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու համար»,- պարզաբանել է Նազարուկը։
Այսպիսով, դիվանագետը մեկնաբանել է Բելառուսի հետ մի շարք միջազգային պայմանագրերից Ուկրաինայի դուրս գալը։