Մի քանի տարի առաջ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր ուղիղ բանակցել՝ չնայած Մինսկի պայմանավորվածություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«[Մերկելը] իր՝ կանցլերի պաշտոնավարման ավարտից մի քանի տարի առաջ, [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ զրույցում, երբ ՌԴ նախագահը հերթական անգամ նրա ուշադրությունը հրավիրել է սևը սպիտակի վրա գրվածին Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև ուղիղ երկխոսության միջոցով [Դոնբասի] հատուկ կարգավիճակի հարցերը լուծելու անհրաժեշտության վերաբերյալ, Մերկելն ասել է նրան. «Վլադիմիր, լավ, հասկանում ես, այս ամենը ճիշտ է, կառուցողական երկիմաստություն։ Իրականում դուք եք Դոնբասում ամեն ինչ որոշում, դուք պետք է բանակցեք Կիևի հետ»,- ասել է նա։