Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը պաշտոնական այցով ժամանել է Իսրայել ։ Բարձրաստիճան դիվանագետի բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինի ադրբեջանական դեսպանատան բացման գործնական նախապատրաստությունը։
Իսրայելում դեսպանատուն բացելու մասին որոշումը կայացվել է 2022 թվականի նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանի կողմից, ապա համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի փոխարտգործնախարարի Իսրայել այցի ծրագիրը ներառում է դեսպանատան հնարավոր տեղակայման վայրի ճշգրտում, հանդիպում Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոյի հետ։ Բացի այդ, Ֆարիզ Ռզաևը հանդիպումներ կունենա Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչների հետ։