Պուտինն ու Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի թեման. Պեսկով

15:40     29 դեկտեմբերի, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը մանրամասն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Aysor-ը։

«Լաչինի միջանցքի թեման շատ մանրամասն քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև կայացած հանդիպմանը։ Այդ թեմայով բանակցությունները կշարունակվեն»,- ասել է Պեսկովը:


© armedia.am