Պուտինը Սի Ծինպինին հրավիրել է Մոսկվա

14:00     30 դեկտեմբերի, 2022

Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ և նրան հրավիրել Ռուսաստան, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Չեմ կասկածում, որ մենք ձեզ հետ անձամբ հանդիպելու հնարավորություն կգտնենք, սպասում ենք ձեզ, հարգելի պարոն նախագահ, սիրելի բարեկամ, հաջորդ տարվա գարնանը պետական ​​այցով Մոսկվայում։ Սա ամբողջ աշխարհին ցույց կտա ռուս-չինական կապի ուժը»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Նա ընդգծել է, որ չին գործընկերոջ պետական ​​այցը կլինի տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը երկկողմ հարաբերություններում։

Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Պեկինի ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ որպես կայունացնող գործոն աճում է՝ աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում:


© armedia.am