Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ և նրան հրավիրել Ռուսաստան, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Չեմ կասկածում, որ մենք ձեզ հետ անձամբ հանդիպելու հնարավորություն կգտնենք, սպասում ենք ձեզ, հարգելի պարոն նախագահ, սիրելի բարեկամ, հաջորդ տարվա գարնանը պետական այցով Մոսկվայում։ Սա ամբողջ աշխարհին ցույց կտա ռուս-չինական կապի ուժը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Նա ընդգծել է, որ չին գործընկերոջ պետական այցը կլինի տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը երկկողմ հարաբերություններում։
Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Պեկինի ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ որպես կայունացնող գործոն աճում է՝ աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում: