Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները Կիևին մինսկյան համաձայնագրերի օգնությամբ պատերազմի նախապատրաստվելու համար ժամանակ շահելու փորձի մասին «դավաճանության ամրագրում» են։ Այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մերկելի ու Օլանդի խոստովանությունները դավաճանության ամրագրում են։ Այն ժամանակվա Ուկրաինայի հարավ-արևելքը ի սկզբանե դավաճանվել էր Արևմուտքի կողմից՝ չնայած շուրջը հնչող բանավոր շղարշին։ Այս դավաճանության գինը եղել է հազարավոր մարդկային կյանքեր Ուկրաինայի քաղաքացիական պատերազմի վերջին ութ տարիների ընթացքում»,- գրել է Կոսաչովը Telegram-ի իր ալիքում։
Ուրբաթ օրը Օլանդը հաստատել է Մերկելի խոսքերն այն մասին, որ այդ պայմանավորվածություններն անհրաժեշտ են եղել Կիևին շունչ տալու և ուկրաինական բանակին նոր հակամարտության նախապատրաստելու համար։