Ադրբեջան կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել... եզրակացություններ չեն արվում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության և ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահրավերները»- հավելել է Բաբայանը: