Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբաս Մուսավին խորհրդակցելու համար մեկնել է հայրենիք։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ տեղի է ունեցել դեսպանի հանդիպումն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
Նախարարի հետ դեսպանի խորհրդակցություններն ընթանում են Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական նոր լարվածության, Իրանի՝ Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ պարունակող զորավարժությունների, նոր հարձակումների և սպառնալիքների ֆոնին։
Մուսավին Իրանի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ իր երկօրյա բանակցությունների արդյունքները։