Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է. ԱԳՆ խոսնակ
Թուրքական կողմը տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է Հունանյանը։