«Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան երեք շաբաթ՝ ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ, փոխանցում է Armradio.am-ը։
Շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին՝ այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը»,- Թվիթեջի իր էջում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։