Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ երկրի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի և ևս 117 անձանց նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի տեքստը հրապարակված է պետության ղեկավարի գրասենյակի կայքում։
Միխալկովից և Կիրկորովից բացի ուկրաինական պատժամիջոցների տակ են հայտնվել օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, արտիստներ Դմիտրի Խառատյանը և Եվգենի Պետրոսյանը, երաժիշտ Ալեքսանդր Ֆ. Սկլյարը, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, «Россия Сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, երգիչներ Սերգեյ Լազարևը և Ստաս Պիեխան, քաղաքագետներ Տիմոֆեյ Բորդաչևը, Ֆյոդոր Լուկյանովը և Դմիտրի Տրենինը, ՄԳԻՄՕ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուշենցովը, գրող Ալեքսանդր Պրոխանովը, բալետի պարող Վլադիսլավ Լանտրատովը և այլոք: