Այս պահի դրությամբ արձագանք չունենք. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանին ուղղված առաջարկների մասին

20:29     9 հունվարի, 2023

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։


© armedia.am