ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքն արտագնա նիստ է անցկացրել: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորն ասել է, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնց թվում եղել է նաեւ Լաչինի միջանցքի հարցը: