Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու համար, ասել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը, հաղորդում է Aysor.am-ը։
«ՀԱՊԿ միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն է ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ներկայումս մշակվում են առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժություններ անցկացնելու հնարավորության և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանի հստակեցման վերաբերյալ», - լրագրողներին ասել է Շչեգրիկովիչը։