Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել հրեական պետություն։ Այս մասին Հերցոգը հայտարարել է Երուսաղեմում Թուրքիայի նոր դեսպանի հավատարմագրերն ընդունելու ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Էրդողանը անցյալ տարի և հրապարակայնորեն ընդգծեց Իսրայելի և Թուրքիայի միջև գործընկերության կարևորությունը, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ որպես Իսրայելի Պետության նախագահ՝ հրավիրելու նախագահ Էրդողանին այցելել Իսրայել, ինչը, վստահ եմ, կխորացնի մեր երկրների միջև կապերն ու համագործակցությունը», - ասել է նա։
Իսրայելի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իսրայելը և Թուրքիան «կշարունակեն ամրապնդել հարաբերությունները փոխադարձ հարգանքի դիրքերից՝ ձեռք ձեռքի տված՝ հանուն իրենց ժողովուրդների և տարածաշրջանի համար ավելի լավ և խոստումնալից ապագայի»։