Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության լրատվական ծառայությունն իր Twitter-ի պաշտոնական էջում, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ադրբեջանը 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։