Ակնկալվում է, որ Հնդկաստանը առաջիկա երեք ամսվա ընթացքում կանցնի Չինաստանից և կդառնա աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը, այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ ասվում է ՄԱԿ-ի Բնակչության բաժնի վերջին զեկույցում, որը կնշանավորի սեյսմիկ տեղաշարժ համաշխարհային ասպարեզում և զգալի սոցիալական ու տնտեսական հետևանքներ կունենա երկու երկրների համար։
Հնդկաստանի արագ աճող 1,41 միլիարդ բնակչից գրեթե յուրաքանչյուր չորրորդը մինչև 15 տարեկան է, իսկ գրեթե կեսը` մինչև 25 տարեկան: Համեմատության համար նշենք, որ Չինաստանն ունի մոտ 1,45 միլիարդ բնակչություն, սակայն մինչև 25 տարեկանները կազմում են բնակչության միայն մեկ քառորդը:
1950 թվականից Հնդկաստանին և Չինաստանին բաժին է ընկնում աշխարհի բնակչության աճի մոտ 35%-ը, ընդ որում Չինաստանը դառնում է համաշխարհային արդյունաբերական տերություն: Բնակչության երկու էպիկենտրոնները միասին կազմում են աշխարհի մոտ 8 միլիարդ բնակչության զգալի մասը:
Սակայն Չինաստանում «մեկ երեխայի քաղաքականությունը», որը ներդրվել է 1980 թվականին, կտրուկ նվազեցրել է ծնելիության մակարդակը և փոխել տնտեսական հեռանկարները: Վերջին տարիներին կանանց թույլատրվում է ունենալ մինչև երեք երեխա, սակայն ծնելիության միջին գործակիցը դեռևս 1,2 է։ Չինաստանի բնակչության թվաքանակը մոտակա տարիներին կհասնի առավելագույնի, և, ըստ կանխատեսումների, կկրճատվի։