ԱՄՆ-ում անցկացվող «Միսս տիեզերք 2022» մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինա Այանյանը բեմ է բարձրացել ցուցանակով, որի վրա գրված է եղել՝ «Հայաստանն ունի կյանքի իրավունք»։ Այս մասին հայտնում է Այսօր-ը:
Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է բարձրացել թիկնոցավոր զգեստով և վահանով։ Դրանք զարդարված են եղել հայկական նախշերով։