Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը կանցլեր Օլաֆ Շոլցին խնդրել է իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին երկուշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության ղեկավարի անձնական հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լամբրեխտը, մասնավորապես, նշել է, որ ԶԼՄ-ների ուշադրությունն իր անձի նկատմամբ և վերջին ամիսներին իր կատարած գործողությունների շուրջ քննարկումները ստվերել են Բունդեսվերի կարիքների և քաղաքացիների շահերից բխող բանակի զարգացման մասին դիսկուրսը:
«Այդ իսկ պատճառով ես որոշել եմ ազատել իմ պաշտոնը»,- ասել է գործող նախարարը։